Կոլոտ Հովոն խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը
Կոլոտ Հովոն խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը
Hraparak.am-ը գրում է․ Դերասան Հովհաննես Ազոյանը, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Հրապարակի» նյութի հղումով, որտեղ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր մտահոգություններն է հայտնել այսօրվա իրավիճակի հետ կապված՝ ժողովրդին համախմբան կոչ անելով։
Կոլոտ Հովոն որոշել է դաս տալ Տեր հորը, ով նոյեմբերի 9-ից հետո Դադիվանքի զանգերն էր փրկում թշնամու ձեռքի տակից, նա ոչ ավել ոչ պակաս Տեր հորը անվանել է կրոնական խուլիգան եւ իր էջում թեգ արել ԱԱԾ-ին, անելով հետեւյալ գրառումը․
«Խուլիգանները լինում են նաև կրոնական։
Միևնույն է, ձեզ մոտ չի ստացվի խլել ու գրավել պետությունը հայ ժողովրդի իշխանության ձեռքից։
Որովհետև մեր զենքը խաղաղասիրությունն է, այ դմբոներ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն»։