ԺամանցՇոու-բիզնեսՏեսանյութ

«Կնոջ մեջ գնահատում եմ և՛ ինտելեկտը, և՛ գեղեցկությունը»․ Ամերիկաբնակ հայ երգիչ Արմենին շուտով Հայաստանում է

Ամերիկան գրկաբաց ընդունում է բոլոր այն երիտասարդներին, ովքեր ստեղծագործելու ջիղ ունենեն, իսկ արվեստի բնագավառում կարողանում են անզուգական կերպով ներկայանալ և արժանանալ հանդիսատեսի ծափողջուններին։

Արմենին տարիներ առաջ է մեկնել Երևանից և աշխատասիրության շնորհիվ կայացել Լոս Անջելեսում։ Նրան ճանաչում են, թե՛ գործընկեր-երգիչները, թե՛ ամերիկաբնակ հայությունը։

«Իմ կյանք» տեսահոլովակով նա էլ ավելի սիրվեց։

-«Իմ կյանք» տեսահոլովակում կյանք ու սեր կա, կադրից դուրս Դուք կյանք և սեր տալի՞ս եք․

-Այո, իհարկե, եթե երգիչը երգելուց, բեմից և առհասարակ չի տալիս սեր ու կյանք հանդիսատեսին, ապա նա դատապարտված է անհաջողության, միշտ ստանում է արվեստի մարդը այն, ինչ տալիս է նախ։

-Ունե՞ք այն միակին, ով Ձեր աշխարհի տերն է․

-Իմ աշխարհի մտերիմները շատ քիչ են։ Առհասարակ, իմ աշխարհում կան շատ քիչ մարդիկ, նրանք այն մարդիկ են, ում աշխարհում կամ նաև ես։ Առաջինը, հույզերս և ապրումներս կիսում եմ հարազատներիս, ընկերներիս և ինձ շրջապատող մարդկանց հետ։

-Երգում կա հետևյալ արտահայտությունը. «Երևի արևն է ապրում քո բարի սրտում»: Կնոջ մեջ էլ ավելի գեղեցկությունն եք գնահատում, թե՞ բարությունն ու խելքը․

-Կնոջ մեջ գնահատում եմ ամեն բան, այսինքն բոլորը մեկում, և՛ խելքը, ինտելեկտը, և՛ գեղեցկությունը։

-Ներկա սերունդի իգական սեռը, ո՞ր առավելություններով է աչքի ընկնում․

-Ներկա սերնդի գեղեցիկ սեռը ուղղակի փայլում է ամբողջ աշխարհով և աչքի ընկնում իրենց ազատ մտածելակերպով և մեծ ձգտումով՝ դեպի իրենց իսկ ապագան։ Մեր այսօրվա սերունդը անկասկած ամենահրաշք, ամենագեղեցիկ և պահանջատեր սերունդն է։

-Կա՞ նաև մյուս կողմը` խոնարհություն, հեզություն, կարծես անհետանում են այդ հատկանիշները․

-Խոնարհություն, հեզություն ասվածը դեռ վաղուց արդեն մի փոքր խեղաթյուրված է հասել սերունդներին, և շատ հաճախ առաջներում, պատմությունից գիտենք, որ մեր տատիկների մայրիկները, նրանց տատիկները ապրել են կարծես ծառաներ, ինչն էլ ինձ ամենից շատն է միշտ ջղայնացրել։ Ես չեմ հասկացել ու չեմ հասկանա դա երբեք․ հեզ լինել, խոնարհ լինել, դա բնավ չի նշանակում ձայն չունենալ, չունենալ սեփական կարծիք, ու, ի վերջո, չունենալ իրավուներ ընտանիքում։ Այսինքն, այդ հեզ, խոնարհ ասվածը, կարծում եմ դեռ առաջներից արդեն խեղաթյուրված է հասել մեր սերունդին։ Փարք Աստծո, այսօրվա սերունդը կարծես հարթում է այդ ճանապարհը և լինելով հեզ և խոնարհ՝ նաև գիտի իրեն պաշտպանել։

-Մի փոքր մանրամասնեք, որոշակի դադարից հետո միանգամից ներկայացաք երկու նոր տեսահոլովակով:

-Եղան բազում խորդուբորդ պահեր իմ կյանքում․․․ եղան գրեթե ճգնաժամային պահեր իմ կյանքում, երբ կարծում էի, որ երգելու համար այլևս սիրտ չունեմ։ Սակայն, փարք Աստծո, ինչպես ասում են՝ Աստված ամեն մարդու սրտի չափով ու իր դիմացինի կամենալու չափով էլ տալիս է իրեն և այդպես էլ եղավ։ Ե՛վ կյանքում, և՛ ստեղծագործական կյանքում եղան այնպիսի բաներ, որ ինձ ուժ տվեցիցն շարունակելու այն, ինչը իմ սրտում է միշտ, այսինքն երգ և երաժշտությամբ նորից զբաղվել։ Հիմա, արդեն բուռն ստեղծագործական ժամանակ է սկսվել ինձ մոտ, նորից 10 տարի անց, այն օրվանից հետո, երբ նույն թափով սկսվեց իմ երգարվես մտնելը, որում իր մեծ ներդրումն ու լուման է ունեցել Սամվել Ամիրաղյանը, ինչի համար էլ նրան մինչև կյանքիս վերջ շնորհակալ կլինեմ։

-«Իմ կյանք» տեսահոլովակը ընդունվեց, սիրվեց, այս օրերին ի՞նչ զբաղվածություն ունեք․

-Զբաղվածությունս, բնականաբար էլ ավելի է մեծացել։ Օրինակ, հենաց այս պահին միանգամից 3 երգի գործիքավորումների փուլում ենք և շուտով կլինեն նոր, բազում, գեղեցիկ երգեր, որոնք էլ կհանձնեմ իմ հանդիսատեսի, իմ լսարանի դատին։

-Երևանում ե՞րբ կանդիպենք Ձեզ․

Մոտ օրերս կհանդիպենք։

Կիսվել