Ժամանց

«Կնոջ հետ վիճելու երկու տարբերակ կա, սակայն ցավն այն է, որ այդ տարբերակներից և ոչ մեկը չի աշխատում»

«Կնոջ հետ վիճելու երկու տարբերակ կա, սակայն ցավն այն է, որ այդ տարբերակներից և ոչ մեկը չի աշխատում»

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում հայտնի մտքեր, որոնք գրվել են կանանց մասին։

1. Երբ խաղն ավարտվում է, և՛ թագավորը, և՛ զինվորները հայտնվում են նույն տուփի մեջ։ 

2. Կանանց կառավարելու երկու տարբերակ կա, բայց դրա մասին ոչ ոք չգիտի:

3. Այն տղամարդիկ, ովքեր չեն ներում կանանց իրենց փոքրիկ թերությունների համար, երբեք չեն վայելի նրանց մեծ արժանիքները։

4. Կնոջ հետ վեճում հաղթելու երկու տարբերակ կա. Լաց լինել կամ ձևանալ մահացած։

5. Վատ է առանց կանանց և վատ է կանանց հետ, բայց մյուս կողմից լավ է կանանց հետ և լավ է նաև առանց նրանց։

6. Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը: Կանայք այս հարցերում ավելի զգայուն են: Նրանք ցանկանում են լինել տղամարդու վերջին սերը:

7. Կնոջ հետ վիճելու երկու տարբերակ կա, սակայն ցավն այն է, որ այդ տարբերակներից և ոչ մեկը չի աշխատում։ 

8. Կնոջ գեղեցկությունը հագուստի, կազմվածքի կամ սանրվածքի մեջ չէ։ Այն աչքերի փայլի մեջ է։ Չէ՞ որ աչքերը սրտի դարպասներն են, որտեղ ապրում է սերը։

9. Պետք է կարողանալ հաճախ ենթարկվել կանանց, որպեսզի մերթ ընդ մերթ իրավունք ունենաս տիրել նրան։

10. Կին լինելը շատ դժվար է արդեն այն պատճառով, որ հիմնականում հարկ է լինում գործ ունենալ տղամարդկանց հետ։

11. Կանայք վատ խորհուրդներին չեն հետեւում, նրանք դրանցից առաջ են ընկնում։

12. Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերն անիմաստ կլինեին:

13. Միայն կինն է ի զորու ժամանակավորապես կանգնեցնել ժամանակը:

14. Տղամարդը ներում և մոռանում, կինը ներում է, բայց չի մոռանում:

15. Կինն է տղամարդուն դուրս բերել դրախտից, և միայն նա կարող է տղամարդուն այնտեղ հետ տանել:

Կիսվել