Կնյազ Հասանովը նիստի ժամանակ պատասխանեց հեռախոսազանգի (Տեսանյութ)
Կնյազ Հասանովը նիստի ժամանակ պատասխանեց հեռախոսազանգի (Տեսանյութ)
ԱԺ նիստ վարող ՔՊ-ական Կնյազ Հասանովը նիստի ժամանակ պատասխանեց հեռախոսազանգի: Դահլիճից արձագանքեցին, որ չի թույլատրվում:
Հեռախոսազրույցի ընթացքում լսվեց նրա՝ «չէ, չէ, նորից սկսվում ա» արտահայտությունը՝ հավանաբար նկատի ունենալով ԱԺ նախագահի՝ երկրորդ անգամ իրականացվող ընտրության քվեարկությունը:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։
Զաքարյանն ու Սարգսյանը «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներն են:
Տեսանյութը ստորև