Կներե՛ք, բայց համաշխարհային այս ԲԼԵՖԻՆ արդեն մի փոքր դժվար է հավատալ․ Նորայր Նորիկյան
Կներե՛ք, բայց համաշխարհային այս ԲԼԵՖԻՆ արդեն մի փոքր դժվար է հավատալ․ Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կներե՛ք, բայց համաշխարհային այս ԲԼԵՖԻՆ արդեն մի փոքր դժվար է հավատալ:
Եթե կորոնավիրուսը աշխարհի բոլոր երկրներում նույն վիրուսն է, եթե խոցելի խմբերը աշխարհում նույնն են, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն իրողությունը, որ գրեթե նույն չափի վարակվածության աստիճան ունեցող երկրներում մահվան թվերը էականորեն տարբեր են:
Օրինակ, եթե Ֆրանսիայում վարակվել է 151,793 մարդ և մահացել 19,323-ը, ապա Գերմանիայում գրեթե նույն չափով վարակված 143,854 մարդուց մահացել է ընդամենը 4543-ը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից հրապարակված թվերի մասին անգամ ավելորդ է խոսել:
ԱՄՆ-ում մահացել է 39038 մարդ, մի փոքր պակաս, որքան կազմում է Ռուսաստանում կոնորավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը: Այս երկրում վարակվել է 42853 մարդ և մահացել ընդամենը 361 մարդ:
Իսկ Չինաստանի մասին խոսելն արդեն անլուրջ է:
1.4 միլիարդանոց երկրում, որտեղից ծնվել է այս վիրուսը, մահացել է ընդամենը 4632 մարդ:
Կներե՛ք, բայց համաշխարհային այս ԲԼԵՖԻՆ արդեն մի փոքր դժվար է հավատալ:
Այս ԲԼԵՖԻ արդյունքում մենք կորցնում ենք մեր տնտեսությունները, իսկ երկրները հայտնվում տնտեսական կոլապսի առաջ…
Ինձ համար արդեն իսկ ակնհայտ է, որ խնդիրը ոչ թե վիրուսի վտանգավոր և մահաբեր լինելու մեջ է, որքան պետությունների առողջապահական համակարգերի պատրաստվածության, կայացվածության և բուժկազմակերպման մեջ:
Վերը նշված պնդման համար Գերմանիայի ցուցանիշներն առավել քան բավարար են…
Այո՛, այս վիրուսը կա, այն դարձել է մեր կյանքի անբաժան մասնիկը, բայց դա չի նշանակում, որ կյանքը պետք է ամբողջությամբ մեռնի և կանգ առնի, քանի դեռ համապատասխան պատվաստանյութը չի հայտնաբերվել:
Մենք պետք է ի գիտություն ընդունենք այն, հնարավորինս զգույշ և ուշադիր լինենք, պահպանենք կանոնները՝ միաժամանակ աստիճանաբար վերադառնանք մեր բնականոն կյանքին…»։