Կյանքի հրաշքը հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ թողնում ենք, որ տեղի ունենա անսպասելին. Մարիամ Փաշինյան
Կյանքի հրաշքը հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ թողնում ենք, որ տեղի ունենա անսպասելին. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն ինստագրամի իր էջում գրել է․
«Հարկավոր է վտանգի դիմել, – ասում էր նա: – Կյանքի հրաշքը հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ թողնում ենք, որ տեղի ունենա անսպասելին:
Ամեն օր Աստված արևի լույսի հետ պարգևում է մեզ մի ակնթարթ, երբ հնարավոր է փոխել այն ամենը, ինչ դժբախտացնում է մեզ: Ամեն օր ձևացնում ենք, թե չենք նկատում այդ ակնթարթը, որ այն գոյություն չունի, որ այսօրը նման է երեկվան ու կնմանվի վաղվան: Բայց նա, ով ուշադիր է, գտնում է կախարդական ակնթարթը, որը կարող է վրա հասնել առավոտյան դուռը կողպելիս, ընթրիքին հաջորդած լռությունը վայելելիս, հազար ու մի բան անելիս: Այդ ակնթարթը գոյություն ունի, ակնթարթ, որի ընթացքում աստղերի ամբողջ ուժը մեզ է փոխանցվում ու թույլ տալիս հրաշքներ գործել:
Երջանկությունը երբեմն օրհնություն է, բայց մեծամասամբ ձեռքբերում: Օրվա այդ կախարդական ակնթարթն օգնում է մեզ փոխվել, ստիպում է գնալ մեր երազանքների ետևից:
Կտառապենք, ծանր պահեր կապրենք, բազմիցս հուսախաբ կլինենք, բայց ամեն բան անցողիկ է և հետքեր չի թողնում: Իսկ ապագայում կկարողանանք ետ նայել հպարտությամբ ու հավատով:
Վա’յ նրան, ով սիրտ չի արել վտանգի դիմել: Քանզի թերևս երբեք չի հիասթափվել, հուսախաբություն չի ապրել, ոչ էլ տառապել է այնպես, ինչպես նա ով գնում է իր երազանքի ետևից: Բայց երբ. Ետ նայի, կլսի սրտի ձայնը. «Ի ՞նչ արեցիր այն հրաշքները, որ Աստված ամեն օր ցանում էր ճանապարհիդ: Ինչ արեցիր այն շնորհները, որ Տերն ընծայում էր քեզ: Թաղեցիր փոսի խորքում, քանզի վախենում էիր կորցնելուց: Ա’րդ, սա է քո ինրքը` վստահությունն առ այն, որ կյանքդ զուր ես վատնել»:
Ոչ երանի նրան, ով լսում է այս խոսքերը: Քանզի այժմ կհավատա հրաշքներին, բայց կյանքի կախարդական ակնթարթներն արդեն անցյալում կլինեն:
Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա
Պաուլո Կոելյո»: