Կյանքից վաղաժամ հեռացել է Աննա Արսենյանը
Այս մասին տեղեկացնում է Teach for Armenia ֆեյսբուքյան էջը։
«Մեծ ցավով տեղեկացնում ենք «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպան Աննա Արսենյանի մահվան մասին։ Աննան հինգերորդ սերնդի մեր կարկառուն ներկայացուցիչներից էր,ով երեք տարի դասավանդել է Արցախում։
Նախորդ տարի Աննան միացավ մեր արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրին որպես համակարգող։
Աննայի վաղաժամ մահը մեծագույն կորուստ է մեր ողջ համայնքի համար։ Աննայի ներդրումը Հայաստանի և հատկապես Արցախի կրթական համակարգի զարգացման գործում անփոխարինելի ու անգնահատելի է»։