Մամուլ

Կյանքից հեռացել է Մուշեղ Սաղաթելյանը

Այս մասին տեղեկացնում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Գնաց ավագ ընկերս՝ Մուշեղ Սաղաթելյանը, որի ամբողջ կյանքը պայքար էր, հերոսական էջերով գրված արցախյան առաջին պատերազմ, անզիջում դիմադրություն Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում հաստատված նվաստացուցիչ ռեժիմին:

Գնաց Մուշեղը միանալու իր Սևակ որդուն, ով անմահացավ 44-օրյա պատերազմում՝ իր կերպարի մեջ ամբողջացնելով հոր մաքառումը, նվիրումը Հայրենիքի հանդեպ:

Գնաս խաղաղությամբ Մուշեղ ջան, միշտ հիշելու եմ Քեզ, իմ ու քո բազմաթիվ հանդիպումները»:

Նշենք, որ  Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ է եղել, «Մարտի 1-ի» քրեական գործով նախկին բանտարկյալ, մեծ ներդրում է ունեցել  Արցախյան ազատամարտում:

Նա տևական ժամանակ՝ շուրջ 6 տարի գտնվում էր կոմայի մեջ:

Կիսվել