Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Լարիսա Մնացականյանը
Մահացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը, հայտնել է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։
«Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- նշված է էջում։
Լարիսա Մնացականյանն օգոստոսի 8-ին կդառնար 57 տարեկան։
Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին՝ Լևոն Մնացականյանի ծննդյան օրը, քույրը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով, որքան դժվար է առանց եղբոր։



