ՄամուլՄշակույթ

Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը

80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:

Նա ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին եկել են Երևան, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանի ստեղծագործական գործունեությունը սկսվել է 24 տարեկանում։

Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։

Դերասանուհին 1980-ականի վերջերից բնակվում էր ԱՄՆ-ում:

Կիսվել