Մամուլ

Կյանքից հեռացել է «Բանակում» սերիալից հայտնի Գոռ Հարությունյանի եղբայրը

Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Նա «Բանակում» սերիալից հայտնի Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանի եղբայրն էր։

Գոռը սթորի է հրապարակել էջում, որում ասվում է․

gor gagik

«Մեռնում եմ չեմ կարում կյանքս, արևս, սիրունս, ջիգյարս։ Ես ոնց եմ անելու, դու իմ ամենաուժեղ, ամենա կյանք ախպերս»։

Տխուր լուրը հայտնել է նաև դերասան Էմիլ Գալստյանը։ Նա հուզիչ խոսքերով է հրաժեշտ տվել ընկերոջը՝ գրելով.

«Իմ բռատս, ուժեղ տղա, ամեն վայրկյանը քո հետ ապրած սրտիս մեջ ա հավերժ, լույս դառնաս լույս ախպերս, հավատալու չի, չեմ տեղավորվում»։

Երգչի մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Նրա կորուստը մեծ ցավ է պատճառել հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին նրան։

Կիսվեք ձեր էջում