Կյանքից հեռացել է Արտավազդ Խաչատուրյանը
Հայաստանի Կինոգործիչների միությունը հայտնում է․
«Ցավով տեղեկացանք, որ հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր Արտավազդ (Արտո) Խաչատուրյանը
Անհավատալի է, անիրական։
Արտոյի կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։
Արտոն դեռ 62 տարեկան էր և շատ անելիքներ ուներ թե՛ արվեստում, թե՛ իր ընտանիքի ու մտերիմների համար։
Ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջ ընտանիքի անդամներին, մտերիմներին, հարազատներին, կինոհանրությանը, արվեստի մարդկանց»։