Կյանքից հեռացել է Ալլա Լևոնյանի հայրը
Երգչուհի Ալլա Լևոնյանն իր էջում տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է հայրը՝ Ժորա Լևոնյանը։
«Սիրելի ընկերներ, ցավով տեղեկացնում եմ, որ կյանքից հեռացել է հայրս՝ Ժորա Լևոնյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ից, ք․ Վեդի փ․ Եղյան 3/2 հասցեում։
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրից»։
Bavnews.am-ի խմբագրակազմը ցավակցությունն է հայտնում երգչուհու ընտանիքին։



