«Կյանքից հեռացավ տատիկս, կենսուրախ և հոգատար տատիկս»․ Սիրուշո
«Երեկ կյանքից հեռացավ տատիկս, կենսուրախ և հոգատար տատիկս»,- այս մասին տեղեկացնում է երգչուհի Սիրուշոն՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով տատիկի հետ համատեղ լուսանկար և կից կատարելով գրառում։
«Շնորհակալ եմ իր ապրած տարիների համար… Շնորհակալ եմ ընտանիքիս կողքին լինելու և բոլոր ցավակցությունների համար»,- գրել է երգչուհին։
Սիրուշոն նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 2-ին կայանալիք իր համերգը, ինչպես նաև տեսահոլովակի պրեմիերան, տեղափոխվում է նոյեմբերի 15։