ՄամուլՏեսանյութ

Կյանքից զրկված 26-ամյա Մհերի մեքենայի վրա պայթուցիկ է եղել. ինչ է կատարվել ողբերգական դեպքից առաջ

Կյանքից զրկված 26-ամյա Մհերի մեքենայի վրա պայթուցիկ է եղել. ինչ է կատարվել ողբերգական դեպքից առաջ

Armlur.am-ին նորագավիթցիները այս ուշագրավ դեպքի մասին ահազանգեցին, որ սպանված Մհեր Խաչատրյանի շուրջ առեղծվածային իրադարձություններ են ծավալված եղել: Մասնավորապես մինչ սպանությունը Մհեր Խաչատրյանը վիճաբանել է ու դանակահարել մի անձի, սակայն գործը չի հասել իրավապահներին:

Դեպքից առաջ Մհեր Խաչատրյանի մեքենայի վրա գազ տեղադրելուց հետո Մհերը Խաչատրյանը նկատել է, որ մեքենայի վրայից պոկված դետալ կա:

Մհեր Խաչատրյան

Ավելի ուշ պարզել է, որ այդ դետալը պայթուցիկ սարք է: Անգամ Նորագավիթում հիշում են, որ Մհերը մշտապես եղել է զինված, քանի որ մտերիմներին բացատրել է, թե իրեն հետևում են ու ցանկանում վնասել: Նաև դրա համար է, որ նրա ընկերները ուղեկցել են Մհերին, դուրս գալուց է առաջ ստուգել են տարածքը՝ հասկանալու՝ հետեւողներ կան, թե՝ ոչ:

Ըստ ամենայնի, նա շատերի կորորդին է մնացած եղել:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվեք էջում