Մամուլ

Կյանքը «5 աստղանի կարանտինում»․ ինչպես են անցկացնում իրենց օրը Մոսկվայից եկած և մեկուսացված քաղաքացիները․ ֆոտո

Կյանքը «5 աստղանի կարանտինում»․ ինչպես են անցկացնում իրենց օրը Մոսկվայից եկած և մեկուսացված քաղաքացիները

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հատուկ կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սնունդի մասին

Նախաճաշ – ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ
Ճաշ – Հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ
Ընթրիք (սա երեկվանն է)- Խորոված
Ջուրը անսահմանափակ

Մեծ հպարտությանբ կարող եմ ասել, որ այ սենց է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»։

Տեղեկացնենք, որ Մոսկվայից եկած և մեկուսացված քաղաքացիները տեղավորել են կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցներում՝ «Փարիզ» և «14-րդ հարկ» հյուրանոցներում։

Կիսվել