ԱշխարհՄամուլՇոու-բիզնես

Հայտնի է, որտեղ կհուղարկավորեն Տիգրան Քեոսայանին

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հուղարկավորության ամսաթիվը և վայրը։

«Շատերը գրում են հրաժեշտ տալու հնարավորության մասին…

Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին, բայց այնուամենայնիվ սիրում են նրան և ցանկանում են հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի օրը՝ ժամը 15:00-ից, Օլիմպիական պողոտայի վրա գտնվող հայկական եկեղեցում։

Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ անվտանգության միջոցառումներին՝ հիմա կանոնները դրանք են։

Շնորհակալություն, որ աղոթել եք, սիրել եք նրան և սիրում եք․..»,- գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում ։ 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին, Սիմոնյանը հայտարարել էր Տիգրան Քեոսայանի մահվան մասին։