Կիևում մարտեր են ընթանում․ Բելառուսից հրթիռներ են արձակվել (Տեսանյութ)
Կիևում մարտեր են ընթանում․ Բելառուսից հրթիռներ են արձակվել (Տեսանյութ)
Ուկրաինայի մայրաքաղաքում կրկին պայթյուններ են լսվում. Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Բելառուսի տարածքից կրկին հրթիռներ են արձակվել։
Պայթյունների մասին գրում են տեղական հեռագրային ալիքները, ինչպես նաև ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
Առավոտյան մի քանի պայթյուն է եղել Կիևում։ Մայրաքաղաքի՝ Շևչենկովսկի շրջանին հրթիռային հարվածներ են հասցվել։ Հրթիռակոծության հետևանքով կան զոհեր։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ընդհանուր առմամբ, Կիևի Շևչենկովսկի շրջանում չորս պայթյուն է որոտացել: Այս տարածքը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքի գրեթե կենտրոնում։
Տեսանյութը ստորև