Մամուլ

Կիևյան կամրջի վրա զրուցելուց հետո 2 երիտասարդ տղաներից մեկը ընկերոջն ասել է՝ ինձ ցած եմ նետում

Այսօր՝ մայիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ 2 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ, ըստ նրանցից մեկի հայտնածի, ով այդ մասին պատմել է ոստիկաններին ու պարեկներին, իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ, պարեկներ, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 2 մարզական կոշիկներ, ինչից հետո նրա հետ եղած ընկերը հայտնել է, որ դա Կիևյան կամրջից ցած նետված ընկերոջ «բոթասներն» են։

kievyan cac

Այս պահին փրկարարները շարունակում են Հրազդան գետում որոնողական աշխատանքները։

Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։