Ժամանց

Կինը 95 տարվա նամակ է գտել շշի մեջ և կատարել է ուղարկողի խնդրանքը

Կինը 95 տարվա նամակ է գտել շշի մեջ և կատարել է ուղարկողի խնդրանքը

Ջենիֆեր Դոուքերն ԱՄՆ Միչիգան ​​նահանգից 95 տարվա նամակ է գտել շշի մեջ եւ կատարել է գրողի խնդրանքը, – գրում է «Լենտա»-ն։

Կինը, ով մի զբոսանավի նավապետ է աշխատում, զբաղված էր այն մաքրելով, երբ ջրի մեջ ինչ-որ փայլուն բան էր նկատել: Դոուքերը ցատկել էր գետը եւ հատակին հին շիշ էր գտել, որի մեջ հաղորդագրության կար:

1926 թվականի նոյեմբերով թվագրված նամակում գրված էր. «Թող այս նամակը գտած անձը վերադարձնի այն  Ջորջ Մորոուին Միչիգանի Չեբոյգան քաղաքից եւ ասի, թե որտեղ է այն գտել»:

shish namak

Դոուքերը գտնելու մասին հաղորդագրությունը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջին 2021 թվականի հունիսի 19-ին՝ շաբաթ օրը եւ հաջորդ օրը ուղարկողի դուստր Միշել Պրիմոն կապվել էր նրա հետ: Տարեց կինն ասել էր, որ ինքը չի օգտվում սոցիալական ցանցերից, բայց զանգեր է ստացել լրիվ անծանոթ մարդկանցից, ովքեր տեսել են Դոուքերի գրառումը:

Պրիմոն հավելել էր, որ անմիջապես ճանաչել էր հոր ձեռագիրը եւ ասել էր, որ 1926-ի նոյեմբերին նա պարզապես դարձել էր 18 տարեկան: «Դա հավանաբար նա է եղել: Շիշը գետը նետելը նրա ոճով էր»,- կիսվել է կինը հիշողություններով իր հոր մասին:

Դոուքերը ցանկանում էր նամակը վերադարձնել Պրիմոյին, բայց որոշեց արտեֆակտը թողնել նրան, ով այն գտել է: Սակայն կանայք պայմանավորվել են հանդիպել սեպտեմբերին, իսկ Ջենիֆերը հայտարարել է, որ Միշելն այժմ իր նավի վրա ցմահ անվճար տոմս ունի:

Կիսվել