«Կինը սեքսուալ է, երբ սիրված է» Լուիզա Ղամբարյան «Ժողովուրդ»
Դերասանուհին խոստովանել է, որ կինը կարող է ուժեղ լինել բոլոր ապրագաներում, բացի մեկից՝ երբ մայր է։
-Լուիզա՛, ՞վ կամ ի՞նչն է կնոջը դարձնում կին՝ գենե՞րը, միջավա՞յրը, դաստիարակությու՞նը։
-Կանացի հատկություններն, իհարկե, փոխանցվում են ժառանգաբար, հետո արդեն իր մեծ դերն է ունենում ընտանեկան դաստիարակությունը, հատկապես՝ մոր ազդեցությունը, շատ կարևոր է նաև այն միջավայրը, որտեղ երեխան զարգանում է։ Բայց կնոջը կին դարձնողը տղամարդն է։ Սա անվիճելի փաստ է։
-Շարունակեք միտքը․ «Կինը երջանիկ է, երբ ․․․»
-Երբ մայր է։ Կինը ծնվում է ծնելու համար, թերևս մնացած ամեն ինչ անցողիկ է։ Կինը թույլ է միայն այն ժամանակ, երբ մայր է, մնացած բոլոր պարագաներում նա կարող է շատ ուժեղ լինել, անգամ կարող է նետվել մարտի դաշտ, հաղթահարել միջանձնային հարաբերությունների դժվարությունները։ Կարճ ասած՝ ամենամեծ առաքելությունն ու պատասխանատվությունը մայրությունն է։
-Իսկ կինը, որը Հայաստանում ընտրում է բեմի մարդ լինելու ուղին, դառնու՞մ է խոցելի, թե՞ արդեն ոչ։
-Արդեն ոչ։ Ժամանակները փոխվել են, թեկուզ 20 տարի առաջվա հետ համեմատած՝ հսկայական փոփոխություններ են նկատվում այդ առումով։
-Կրկին շարունակեք միտքը․ «Կինը սեքսուալ է, երբ․․․»
-Երբ սիրված է, որովհետև արտաքին բոլոր գործոնները ոչինչ են, եթե նա չունի սիրված լինելու վստահությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: