Ժամանց

«Կինը պետք է երկու գեղեցկություն ունենա՝ հայացքն ու շուրթերը. հայացքով նա կստիպի սիրահարվել, իսկ շուրթերով կապացուցի իր սերը». Մերիլին Մոնրո

«Կինը պետք է երկու գեղեցկություն ունենա՝ հայացքն ու շուրթերը. հայացքով նա կստիպի սիրահարվել, իսկ շուրթերով կապացուցի իր սերը». Մերիլին Մոնրո

Մերիլին Մոնրոն դարձել է 1950-ական թվականների ամենահայտնի սեքս-խորհրդանիշերից մեկը և սիմվոլիկ այդ դարաշրջանում սեքսուալության հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից։

«Ես երբեք չեմ հասկացել «սեքսի խորհրդանիշ» հասկացությունը: Խորհրդանիշն իր է, իսկ ինձ դուր չի գալիս իր լինելը: Սակայն եթե իմ ճակատագիրն է՝ լինել խորհրդանիշ, ապա ավելի լավ է սեքսի խորհրդանիշ լինել, քանի որևէ այլ բանի», – հարցազրույցներից մեկում ասել է Մերիլին Մոնրոն։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում նրա ամենահայտնի ցիտատներից մի քանիսը։

1. Ուժեղ տղամարդը կարիք չունի կնոջ միջոցով ինքնահաստատվելու:

2. Կինը պետք է երկու գեղեցկություն ունենա՝ հայացքն ու շուրթերը. hայացքով նա կստիպի սիրահարվել, իսկ շուրթերով կապացուցի իր սերը:

3. Լավ համբույրն արժե նորից կրկնել։

4. Բոլոր տղամարդիկ նույնն են։ Իսկ տարբեր դեմքերը նրանց տրված է, որպեսզի կանայք կարողանան տարբերել նրանց։

5․ Ավելի լավ է մենակ լինել, քան թե դժբախտ, բայց ինչ-որ մեկի կողքին։

6․ Ես պատրաստ եմ ապրել աշխարհում, որը ղեկավարում են տղամարդիկ, եթե շարունակեմ այդ աշխարհում կին մնալ։

7․ Երբ ես երեխա էի, ինձ ոչ ոք չէր ասում, որ գեղեցիկ եմ: Ցանկացած փոքրիկ աղջնակ պետք է կյանքում գոնե մեկ անգամ լսի, որ ինքը գեղեցիկ է, նույնիսկ եթե դա այդպես չէ:

8. Ուշանալ՝ նշանակում է համոզվել, որ քեզ սպասում են։ Հենց քեզ, այլ ոչ թե ինչ-որ մեկին։ Իմանալ, որ դու անփոխարինելի ես։

9․ Իմ ամբողջ կյանքը ես նվիրել եմ միայն հանդիսատեսին։ Ոչ թե նրա համար, որ ես մեծ եմ, այլ նրա համար, որ բացի հանդիսատեսից, ես այլևս ոչ ոքի պետք չեմ

10. Այն եզակի բանը, որ ցանկանում ես կյանքում, որպես օրենք, հնարավոր չէ գնել։

Կիսվել