Աշխարհ

Կինը ընկել է օձերով լի ջրհորը և 54 ժամ սպասել օգնության

Չինաստանում մի կին ընկել է օձերով լի ջրհորը և 54 ժամ անցկացրել է օգնության սպասելով։ Լուրը հայտնում է South China Morning Post-ի։

Դեպքը տեղի է ունեցել, երբ Ցին անունով մի կին զբոսանքի է դուրս եկել և անսպասելիորեն ընկել է խորը ջրհորը։ Դուրս գալու փորձերը անհաջող են եղել. ջրհորի կառուցվածքի՝ նեղ եզերի և լայնացող հատակի պատճառով, նա ստիպված է եղել կառչել ճեղքերից և քարերից՝ ջրի վրա մնալու համար։ Այդ ամբողջ ընթացքում նա տառապում էր հոգնածությունից, մոծակների և ջրային օձերի խայթոցներից։

Նրա ընտանիքը սեպտեմբերի 14-ին հայտնել է նրա անհետացման մասին, իսկ հաջորդ առավոտյան նրա որդին դիմել է Արտակարգ իրավիճակների փրկարարական կենտրոն՝ օգնություն խնդրելու համար։ Գործողությանը մասնակցել են տասը մասնագետներ՝ ջերմային պատկերման անօդաչու թռչող սարքով։ Մի քանի ժամ անց լսվել են օգնության թույլ ճիչեր, և զոհը գտնվել է ջրհորում, որը քողարկված էր եղել խիտ բուսականությամբ։

Կնոջը դուրս են բերել ջրհորից և շտապ տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկներն ախտորոշել են երկու կոտրված կողոսկր, մասնակի այտուցված թոք և ձեռքերի լուրջ վնասվածքներ։ Նրա վիճակը ներկայումս կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում։