ԱշխարհՏեսանյութ

Համացանցում տարածվել են Կերչի նեղուցում լցանավերի խորտակման կադրերը

Ռուսական երկու նավ՝ «Վոլգոնեֆտ-212»-ը և «Վոլգոնեֆտ-239»-ը, փոթորկի հետևանքով խորտակվել են Կերչի նեղուցում՝ ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ըստ SHOT-ի՝ մարդիկ մոտ 4 ժամ տախտակամածների վրա են և սպասում են օգնության։

Յուրաքանչյուր նավի վրա անձնակազմի 13 անդամ կա: Նավը տեղափոխում էր ավելի քան 4 տոննա մազութ և մեկ ժամ անց խորտակվել է։

Նախօրեին փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել։ Քամու արագությունը հասնում են 22 մ/վրկ-ի։ Օգնության դուրս է եկել ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը։

Կիսվեք էջում