Կերուխում կազմակերպած աշխատակազմի ղեկավարը ազատվել է աշխատանքից
Կերուխում կազմակերպած աշխատակազմի ղեկավարը ազատվել է աշխատանքից
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել է Սահակ Ասատրյանը՝ գրելով․
«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները:
Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից: Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:
Կհանդիպենք…»։
Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը իր աշխատասենյակում կերուխում էր կազմակերպել ընկերների հետ։