Մամուլ

Կես միլիգրամ բարոյականություն ունենար էդ անասունը՝ հրաժարական կտար. Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իսկ ես պնդում եմ՝ այս բոլոր բացահայտումների շարանի մեջ ամենազարհուրելի հանցագործությունը «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանինն է։ Հիշեք, թե ինչ գնով, ինչ լեզու թափելով, ինչ-ինչ սրբությունների մասին բարբաջելով էին փող մուրում Սփյուռքից Հայաստանի համար, ու պարզվում է՝ էս ամբողջի պատասխանատուն խաղամոլ է։

Կես միլիգրամ բարոյականություն ունենար էդ անասունը՝ հրաժարական կտար, կասեր՝ ժողովուրդ ջան, շատ հարգելի պատճառով ես չեմ կարող այս հիմնադրամի տնօրենը լինել, որովհետեւ ՀԻՎԱՆԴ եմ։ Այո, խաղամոլությունը հիվանդություն է, ու առաջին անգամ չենք լսում, թե ինչ մարդիկ են կործանվել, ամեն ինչից զրկվել, բնակարան կորցրել, իրենց ընտանիքներին փողոց գցել, իրենք էլ կամ բոմժ են դարձել, կամ ատրճանակը դրել ճակատներին՝ կրակել։

Եթե սա հանցագործություն չի ողջ հայ ժողովրդի դեմ, բա էլ ո՞րն է հանցագործությունը, ես չեմ հասկանում։ Դուք պատկերացնու՞մ եք էն մարդկանց վիճակը, որ սրտի դողով գուցե իրենց հավաքած վերջին դրամներն են տվել էդ հիմնադրամին, որ Հայաստանում մի քար ավել դրվի»:

Կիսվել