Կեսգիշերից հետո գործող օբյեկտների հարկերը կավելացվեն․ քաղաքացիները ահազանգում են
Երևանում գործող խաղատները, սաունաները, խաղային ապարատները, խանութները, կրպակները, արագ սննդի կետերը այսուհետև ավելի շատ հարկ կվճարեն, քան մինչև այս։
Երևանի քաղաքապետարանը այս որոշման ընդունման համար հիմք է համարել այն հանգամանքը, որ կեսգիշերին վերոնշյալ կառույցները ավելի շատ գումար են վաստակում, քան ցերեկը, իսկ ավելացվող գումարը այնքան էլ շատ չէ, որ չկարողանան վճարել։
Ի հեճուկս քաղաքապետարանի քննարկումների, մի շարք մասնագետներ փաստում են, որ այս նախագծի արդյունքում կփակվեն մի շարք կրպակներ, և մարդիկ ստիպված կլինեն իրենց առևտուրը կատարել մեծ խանութներից, արդյունքում կտուժեն մանր և միջին բիզնեսով զբաղվողները։
Որպես օրինակ նշենք, որ գիշերային առևտրով զբաղվողներ նախկին 87․500 դրամի փոխարեն նրանք կվճարեն 120․000 դրամ, ռեստորանային բիզնեսները և ակումբները նախկին 175․000-ի փոխարեն 250․000 դրամ։
Լիանա Մարտիրոսյան