Շոու-բիզնես

«Կեսգիշերին 28-ամյակս նշեցինք ու մինչև ուշ գիշեր ուրախացանք». Բեն Ավետիսյանը՝ ծննդյան օրն ու ընկերների անակնկալը

«Կեսգիշերին 28-ամյակս նշեցինք ու մինչև ուշ գիշեր ուրախացանք». Բեն Ավետիսյանը՝ ծննդյան օրն ու ընկերների անակնկալը

Ընկերների անակնկալ այց, երգ ու պար, տորթի մոմեր, հրավառություն ու անակնկալներ. երեկ՝ կեսգիշերին, շուրջ 40 ընկեր տարբեր ժամերի եկել ու ուրախացրել են Բեն Ավետիսյանին՝ ծննդյան առթիվ: Դերասանն այսօր դառնում է 28 տարեկան: 

ShowBiz.am-ը, կապ հաստատելով նրա հետ, փորձեց ճշտել, թե ինչպես է անցկացնելու իր օրը, ինչ զգաղոցություններ է ունենում սովորաբար և ով է շնորհավորել ամենաառաջինը:

«Ինչպես շատ մարդիկ, ես նույնպես չեմ սիրում իմ ծննդյան օրը. այդ օրը բոլորը կենտրոնացած են լինում քեզ վրա: Ճիշտ է, շատ լավ հիշողություններ ունեմ ծննդյանս օրերից, որովհետև միշտ չեմ ուզում նշել, իսկ ընկերներս, հակառակ ինձ, գալիս, ուրախացնում ու ժպիտ են պարգևում: Էլ հետաքրքիր տարբերակ չի մնացել, որ չշնորհավորեն»,-ուրախությամբ պատմում է դերասանը, ու հավելում, որ որևէ մեծ խնջույք կամ հավաքույթ չի լինելու:

Երեկ՝ կեսգիշերին, Բենին առաջինը շնորհավորում են տան անդամները, այնուհետև՝ անակնկալ կերպով սկսում են գալ ընկերների տարբեր խմբեր, նաև՝ նրա ուսանողները, և ամենահետաքրքիրն այն է, որ նրանք գալիս են տարբեր ժամերի և առանց պայմանավորվածության. դերասանին դա շատ է ոգևորել և զարմացրել.

«Վերջին 3 տարիների ծննդյանս օրերն ամենատպավորիչն են, քանի որ միշտ նմանատիպ անակնկալների եմ հանդիպում: Երեկ էլ աշխատանքից հոգնած եկել էի տուն և տրամադրություն չունեի, բայց կեսգիշերին նրանց շնորհիվ ուզած-չուզած նշեցինք ու մինչև գիշերվա ժամը 5-ը ուրախացանք. շնորհակալ եմ բոլորին՝ տրամադրությունս բարձրացնելու համար»:

Բեն ավետիսյան

Այս տարի Բենի պլաններում էին ծննդյան օրն անցկացնել ամենամտերիմ մի քանի ընկերների հետ Ռուսաստանում կամ Վրաստանում, անել այնպես, որ 28-ամյակը հիշվի և տարբերվի մնացած տարեդարձներից, սակայն թե՛ իր, թե՛ ընկերների աշխատանքային գրաֆիկները թույլ չտվեցին, և վաղը նա կրկին աշխատանքի է:

Խոսելով 28 տարիների ընթացքում իր կյանքում պատահած դեպքերի, կարևորագույն իրադարձությունների և ձեռքբերումների մասին՝ դերասանն իր տեսակետն ու կարծիքն ասաց. «Ամենամեծ ձեռքբերում դեռևս չեմ կարող առանձնացնել. կարծում եմ, որ ապրածդ կյանքում ամեն րոպե, ամեն վայրկյան անընդհատ նոր բաներ և փոփոխություններ են լինում: Գալիս ես մի գիտակցության, որի մասին մեկ րոպե առաջ տեղյակ չէիր: Գնալով մարդը հասունանում և առավել լուրջ է դառնում»:

Բեն ավետիսյան
Կիսվել