Մամուլ

Կենդանական աշխարհին անհայտ արտաքինով անգրագետների մի վարժեցված խումբ է, որն, ըստ հրահանգի գրոհում է

Կենդանական աշխարհին անհայտ արտաքին տվյալներով՝ անգրագետների մի վարժեցված խումբ է, որն, ըստ հրահանգի գրոհում է։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Տեսնելով գրառումներիս ու ելույթներիս դեմ գրոհող խաժամուժի ակտիվությունը՝ հասկանում եմ, որ դա սառնասիրտ դատող բանական զանգվածի գաղափարական ընդվզում չէ։

Դա մեկ կենտրոնից ուղղորդվող՝ կենդանական աշխարհին հայտնի և անհայտ արտաքին տվյալներով՝ անգրագետների մի վարժեցված խումբ է, որն, ըստ հրահանգի, գրոհում է՝ անկախ ելույթիդ կամ գրառմանդ բովանդակությունից։ 

Արդեն պարզից էլ պարզ է, որ սա նոր իշխանությունների կողմից այլախոհ մարդու խոսքի ազատությունը ճնշելու յուրօրինակ տեխնոլոգիա է…

Բայց դա ինձ չի խանգարելու՝ անել այն, ինչի համար տեղ եմ գրավում Ազգային ժողովում… Եթե գրոհ, ուրեմն գրոհ…»։

Տեսնելով գրառումներիս ու ելույթներիս դեմ գրոհող խաժամուժի ակտիվությունը՝ հասկանում եմ, որ դա սառնասիրտ դատող բանական…

Gepostet von Gevorg Petrosyan am Sonntag, 28. April 2019
Կիսվել