Մամուլ

ԿԳՄՍ-ի դիմաց նստացույցին միացել է նաև Դավիթ Սահակյանցը

ԿԳՄՍ-ի դիմաց նստացույցին միացել է նաև Դավիթ Սահակյանցը։

Արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրինագծից և շարունակում են դասադուլը։

ԿԳՄՍ-ի դիմաց նստացույց իրականացնող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին միացավ նաև մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Ուսանողության միակ պահանջը ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։

Հիշեցնենք, որ նստացույցին երեկ միացել էր դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։

Կիսվել