Մամուլ

Կարպ Խաչվանքյան. Մի մարդ, որի ազգանվան մեջ կան «ԽԱՉ» և «ՎԱՆՔ» բառերը, ինչպես կարող է հավատացյալ չլինել

Կարպ Խաչվանքյանը հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ XX դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։

«Ասում են՝ ծիծաղը, խինդը, ուրախությունը «փոր չեն կշտացնում», բայց ինչի՞ կնմանվեր կյանքը, մարդը՝ առանց դրանց: Ո՛չ, անպտուղ չի մեր գործը: Մենք խինդ ենք պարգևում մարդկանց, որ հացից պակաս կարևոր չէ և հագեցնում է նրա հոգու քաղցը, բարձրացնում է տրամադրությունը, ազնվացնում աշխարհին, մերձավորին ուղղված նրա հայացքը։

Կարպ Խաչվանքյան

Խորին համոզմունքս է, որ մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ և միաժամանակ ավելի գրավիչ, հաճելի զենք, քան ծիծաղը:

Այո՛, ես հավատացյալ եմ: Մի մարդ, որի ազգանվան մեջ կան «ԽԱՉ» և «ՎԱՆՔ» բառերը, ինչպե՞ս կարող է հավատացյալ չլինել: Հավատում եմ, որ կյանքն ինքն ամեն ինչ իր տեղը կդնի: Հավատն ուժ է, հույսը՝ ամենակարող և գեղեցիկ: Չպետք է կորցնել աստվածաշնչյան Սուրբ Երրորդությունը», ասել է Կարպ Խաչվանքյանը:

Դերասանն իր դերակատարումներում մեծամասամբ հանդես էր գալիս Սվետլանա Գրիգորյանի հետ միասին:

Կարպ Խաչվանքյանը մահացել է 1998 թվականի նոյեմբերի 29-ին։

Կիսվել