Մամուլ

Կարող են տպավորություն ստեղծել, թե հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ գործողություններ. Արծրուն Հովհաննիսյան

Կարող են տպավորություն ստեղծել, թե հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ գործողություններ. Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, Տավուշում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը մի դեպքում ակտիվանում եւ հաջորդ դեպքում հանդարտվում է, դա ընդունված է ադրբեջանցիների դեպքում։

Ռազմական տեսանկյունից դա շատ ընդունված է, հատկապես ադրբեջանցիների դեպքում։ Կարող են տպավորություն ստեղծել, թե հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների, ինչու չէ, նաեւ, մեր զգոնությունը բթացնեն՝ մեկ այլ տեղամասում, կամ մեկ այլ սցենարով դիմելու. չկա նորություն այդտեղ։

Ամբողջ օրը օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցները եղել են քիչ և միայն հրաձգային զենքերից,-ասաց   Արծրուն Հովհաննիսյանը։

Ես այսօր այցելել եմ զորամասերից մեկը, զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։ Տեսնում ենք հակառակորդի բոլոր շարժերը, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանան արժանի հակահարված»։

Կիսվել