Ազատ խոսք

Կարո՞ղ է մի օր մեղադրվեմ գումարով Թավշյա հեղափոխությանը մասնակցելու մեջ. Շահեն Հարությունյան

Կարո՞ղ է մի օր մեղադրվեմ գումարով Թավշյա հեղափոխությանը մասնակցելու մեջ. Շահեն Հարությունյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

«Մի «կոմպրոմատ» էլ ինձնից…

Հրայր Թովմասյանի դեմ նեկայացրած ահավո՜ր կոմպրոմատներից հետո, որոշեցի «ինքնաբացահայտվել»։

Քանի որ, այսօր պարզ դարձավ, թե վարչապետ Փաշինյանի համար կոմպրոմատներ ունենալու չափանիշներն ինչպիսին են լինում, ուստի որոշեցի մի դրվագ պատմել՝ իմ և Նիկոլ Փաշինյանի շփումներից, որը ըստ վարչապետի մտածողության, գուցե և մի օր «լուրջ կոմպրոմատ» համարվի։

Թավշյա հեղափոխության օրերին, քայլերթերից մեկի ժամանակ բարձրախոսների խնդիր էր առաջացել. մարտկոցներն էին վերջացել։

Մինչև կգնայի նոր մարտկոցներ գնելու, Նիկոլ Փաշինյանն ինձ փոխանցեց 10 հազար դրամ, որպեսզի գնենք և ունենանք հնարավորինս շատ մարտկոցներ։

Հիմա ասածս ո՞րն է։

Կարո՞ղ է մի օր մեղադրվեմ գումարով Թավշյա հեղափոխությանը մասնակցելու մեջ։

Տենդեցները դրան են տանում…

Հ.Գ.1 Չնայած, եթե հետևենք Հրայր Թովմասյանի նկատմամբ ցուցաբերված փաշինյանական տրամաբանությանը, գուցե եզրակացնենք, որ ինքն է այդ մարտկոցների համար նախատեսված գումարով շողոքորթել ինձ, որպեսզի պայքարեմ մինչև Թավշյա հեղափոխությունը հաղթանակի։

Հ.Գ.2 Գրեթե համոզված եմ, որ մի օր էլ, քաղաքական որևէ նպատակահարմարությունից ելնելով, Ն. Փաշինյանը կարող է հայտարարել, որ, երբ ինքն ընդամենը մի քանի տասնյակ մարդկանցով մոտենում էր Երևանի մատույցներին և ես նախաձեռնել էի ակցիա՝ ի աջակցություն վերջինիս շարժմանը (ի դեպ մենք իրենցից առնվազն եռակի անգամ շատ էինք), դա պայմանավորված էր միայն նրանով, որ ես ցանկանում էի շողոքորթել ապագա վարչապետին»։

Կիսվել