Կարո՞ղ է Միքայել Մինասյանի բիզնեսներն եք վերցրել, տեղյակ չենք․ Էդմոն Մարուքյան
Կարո՞ղ է Միքայել Մինասյանի բիզնեսներն եք վերցրել, տեղյակ չենք․ Էդմոն Մարուքյան
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երբ որ Վանաձորի ընտրությունների քարոզարշավն էր, այդ նույն ելույթները այդ նույն մարդիկ ունենում էին: Հետո տեսան՝ առանց մեզ ոչ մի բանի չեն կարող բանի հասնել, եկան, ասացին՝ դա գործընկերների փնտրտուք էր, մենք ձեզ մեղադրում էինք դրա մեջ, որ փնտրենք գործընկեր, հիմա մենք հպարտ ենք «Լուսավոր Հայաստանով»:
Հետո ստեղծվեց «Ելք» դաշինքը: Հետո «Ելք» դաշինքը փլուզվեց, սկսեցինք առանձին մասնակցել Երեւանի ընտրություններին, նորից սկսեցին նույն բաներն ասել:
Դա քաղաքական շանտաժ է, նման բան չկա եւ չի կարող լինել: Ավելին ասեմ, իրենք դրանով հայհոյում են իրենց կենսագրությունը: Ոնց որ դու քեզ քրֆես ամեն օր: Որովհետեւ, եթե դու մի մարդու հետ ճանապարհ ես անցել, ու մինչեւ ճանապարհ անցնելը եւ ճանապարհ անցնելուց հետո մեղադրում ես նույն բանի մ եջ, ուրեմն դու էլ ես դրա մեջ:
Պարզվում է, որ իշխանությունն ինքնին նախկին իշխանության լատենտ սպասարկուն է, բայց դրա մեջ մեղադրում է մյուսներին: Այդտեղ ինձ մոտ հարցեր են առաջացել. Կարո՞ղ է Միքայել Մինասյանին դուք եք տարել օդանավակայան ու ճանապարհել, որ հետո փնտրեք:
Կարո՞ղ է Ալեն Սիմոնյանն ասել, թե ինչ է իր նախկին ընկերոջը հանձնարարել իր ղեկավարը, որ ի՞նչ անեն Միքայել Մինասյանի հետ: Կարո՞ղ է Միքայել Մինասյանի բիզնեսներն եք վերցրել, տեղյակ չենք: Բա ասում եք՝ առեւտուր չենք անում, ասում եք՝ ամեն ինչ հրապարակային է»։