Մամուլ

Կարմիր Շուկայում վարորդը 14-ամյա երեք պատանու է վրաերթի ենթարկել. որոշ ժամանակ անց գտել են նրա՝ ծառից կախված դին

Կարմիր Շուկայում վարորդը 14-ամյա երեք պատանու է վրաերթի ենթարկել. որոշ ժամանակ անց գտել են նրա՝ ծառից կախված դին

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։ Այս մասին Bavnews.amտեղեկանում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ, Վ.Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում, նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կարմիր Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։

vraert avtovtar

Այնուհետև վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:

Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։

Ժամը 15։40-ին Կարմիր Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Կիսվել