Մամուլ

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված հայ գերիներին

Ադրբեջանում գերեվարված անձանց թվի հետ կապված վիճակագրական տվյալներ մենք չենք կիսում հանրության հետ, բայց մենք անմիջական կապի մեջ ենք համապատասխան անձանց ընտանիքների հետ եւ մեր վերջին, կարելի է ասել առաջին տեսակցությունը այն անձանց հետ, որոնց Ադրբեջանի իշխանությունները հաստատել են մեր կազմակերպությանը, մենք տեսակցել ենք սեպտեմբերի 23-ին:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի:

կարմիր խաչ

«Ինչպես այլ դեպքերում, այս դեպքում եւս հնարավորություն է եղել շրջել այդ պահման վայրերով, այդ անձանց առողջական վիճակը ստուգել, իրենց ընտանիքների հետ կապ հաստատել, եւ բնականաբար, այս գործընթացը շարունակական է»,-ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը:

Կիսվել