Մամուլ

Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին. նա ազատ չի արձակվել

Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին. նա ազատ չի արձակվել

Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալի քույրը Անի Նաջարյանը:

Նա նշեց, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է:

Անին հերքեց սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից, նա հորդորեց կեղծ տեղեկություններ չտարածել:

Մարալ Նաջարյան

Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Եվրոդատարանը հաստատել էր, որ Մարալը գտնվում է Ադրբեջանում՝ որպես գերի։

Մարալ Նաջարյանը երկքաղաքացի է՝ Լիբանանի և Հայաստանի։

Կիսվել