Մամուլ

«Կարմիր Խաչից ասել են՝ հնարավոր ամեն ինչ անում են եղբորս վերադարձի համար». Ադրբեջանում հայտնված զինծառայողի եղբայր

«Կարմիր Խաչից ասել են՝ հնարավոր ամեն ինչ անում են եղբորս վերադարձի համար». Ադրբեջանում հայտնված զինծառայողի եղբայր: Օգոստոսի 19-ի առաջին այցելությունից հետո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երկրորդ անգամ չեն այցելել Ադրբեջանում հայնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

ԿԽՄԿ-ից այլ տեղեկություններ չհաղորդեցին այս պահին:

Արայիկ Ղազարյանի եղբայրը՝ Արմենը մեր զրույցում նշեց, որ իրենք էլ տեղեկություն չունեն: Հարցին՝ արդյո՞ք խոսվել է եղբոր վերադարձի մասին, Ղազարյանը պատասխանեց. «Հա, Կարմիր Խաչից ասել են հնարավոր ամեն ինչ անում ենք դրա համար»: Ղազարյանի խոսքով՝ այլ մանրամասներ նրանց ընտանիքի անդամներին հայտնի չէ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել