Մամուլ

«Կարմիր գծեր են անցնում». Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց «սիրուն աղջիկը»․ «Փաստ»

«Կարմիր գծեր են անցնում». Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց «սիրուն աղջիկը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Նա գրառում էր կատարել՝ մասնավորաբար նշելով, որ աշխատանքից դուրս է գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունի միջանձնային որևէ տարաձայնություն:

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում իսկապես նրա հրաժարականի պատճառը որևէ մեկի հետ սոսկ անձնական տարաձայնությունները չեն, այլ ավելի խորքային պատճառներ ունեն, ինչն էլ հիմք է տվել նրան դուրս գալ քաղաքականությունից ու, ինչպես ինքն է նշում, կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ:

tatevik revazyan

Ռևազյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշում էին, որ նա շատ ծանր է տարել հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են ոստիկանական ուժերն իրենց պահում ցուցարարների հանդեպ, նույնիսկ կանանց քաշքշում:

Ավելին, նա, ինչպես մեզ փոխանցեցին, մի քանի տեղ բարձրաձայնել է, որ «կարմիր գծեր են անցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել