Մամուլ

Կարմիր գծերի համար 160․000 վճարած քաղաքացիները կարող են դատի տալ քաղաքապետարանին 

ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և 2024 թվականի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված կարմիր գծերի դրույքաչափերը սահմանելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել։

Խոսքը կարմիր գծերի մասին է, որոնց վճարը 1 տարվա համար նախկին 12․000 դրամից դարձվեց 160․000 դրամ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը տեսանյութ է հրապարակել և քաղաքացիներին տեղեկացրել, որ քաղաքային իշխանության կայացրած ապօրինի որոշման դեմ հայցադիմումը դատարան են ներկայացրել 2024 թվականի փետրվարին։ Մոտ 1 տարի ձգվելուց հետո դատարանը իրենց հայցը մասնակի բավարարել է։

Դատը ավարտվեց, հիմա վճիռն այն է, որ մասնակի բավարարվել է մեր հայցադիմումը։ Դա իրենից ենթադրում է, որ ավագանու՝ «կարմիր գծերը» թանկացնելու որոշումն անվավեր է ճանաչվել։

կարմիր գծեր

«Միակ բանը, որ հայցն ամբողջովին չի բավարարվել, այլ մասնակի, դա այն է, որ քաղաքապետարանի հավաքագրած գումարները չվերադարձվի քաղաքացիներին, որպեսզի պետությունը չտուժի»,- նշել է Սամվել Հակոբյանը։

Ավագանու անդամի խոսքով՝ գումարը 1․5 միլիարդ դրամից ավելի է, որը երևանցիները վճարել են միայն 2024-ի առաջին 8 ամիսներին։

«»Նման տեսակի տուրքեր սահմանելիս մաթեմատիկական հաշվարկ պետք է լինի, այսինքն՝ պետք է հաշվես տվյալ ծառայությունը մատուցելիս ինչ ծախսեր ես ունենում և հենց այդ ծախսերի թվից բխելով, գաս դրույքաչափերին։

Ավագանին՝ քաղաքային իշխանությունը, իրավունք չունի որևէ դրույքաչափ բարձրացնել այս կամ այն փողոցը կամ վարչական շրջանը բեռնաթափելու նպատակով»,նշեց նա։

Կիսվեք էջում