ԺամանցՇոու-բիզնես

«Կարմիր բլուր»-ից Էմմա Շաբոյանն ամուսնացել է․ ֆոտո

«Կարմիր բլուր»-ից Էմմա Շաբոյանն օրերս ամուսնացել է: Հարսանիքի մանրամասները դերասանուհին պատմել է BRAVO.am-ին և լուսանկարներ տրամադրել:

Էմման եւ սիրելին՝ Վահեն, առաջին անգամ հանդիպել են մոտ երկու տարի առաջ՝ նկարահանման հրապարակում.«Երկուսս էլ նկարահանվում էինք գեղարվեստական ֆիլմում, ծանոթացանք, եւ ամեն ինչ աստիճանաբար զարգացավ»,-նշել է նա:

Էմմա Շաբոյան

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում, այնուհետեւ փոքրիկ խնջույք են իրականացրել: Ինչպես Էմման է նշել, մեծ հարսանիքից հրաժարվել են, քանի որ ամուսնու ծնողներն այստեղ չեն. բնակվում են Միացյալ Նահանգներում.«Միշտ երազել եմ այս եկեղեցում պսակադրվելու մասին, ամուսինս էլ նույն եկեղեցում է կնքվել, այնպես որ որոշումը երկուսինս էր»:

Էմմայի եւ Վահեի հարսանեկան խնջույքին ներկա են եղել Մարիամ Ալեքսանյանը, Հասմիկ Խոջյանը, Թամարա Գեւորգյանը, Նորայր Եղյանը, Էմմայի սիրելի դասախոս Լալա Մնացականյանը եւ ուրիշներ:

Էմմա Շաբոյան

Նորահարսիկը նշել է նաեւ, որ ամուսինը դերասան չէ, իսկ իր մասնագիտությանը շատ մեծ հարգանքով է վերաբերվում. «Այնպես որ շարունակելու եմ իր կարիերան»:

Ամուսնությունից հետո զույգը մեղրամսի է մեկնել Եգիպտոս:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել