Մամուլ

Կարճատև անձրև և ամպրոպ կլինի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Կարճատև անձրև և ամպրոպ կլինի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 22-ին, 24-26-ն առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևանում մայիսի 23-ին սպասվում է, 22-ին ու 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 23-25, երեկոյան՝ 17-19 աստիճան։

Կիսվել