Մամուլ

Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար․ Աննա Հակոբյան

Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին գրառում է արել իր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ այս էջում:

Արշավի իմ ուղերձը հետեւյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և միջնորդ երկրներին, երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։

Մենք կոչ ենք անում բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետութունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»:

anna hakobyan sevan

Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց, եւ վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։

Եւ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, եւ բոլոր նրանք, ովքեր դա անում էին Ֆեյբուքյան քոմենթի տեսքով):

Արշավի պաշտոնական էջի «Ես աջակցում եմ» բաժնում գրանցվել է 790 անհատ եւ 17 կազմակերպություն։

Կիսվել