ՄամուլՏեսանյութ

«Կարեւոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը». «Իմ քայլի» պատգամավորը՝ կոնֆերանսի ժամանակ

«Կարեւոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը». «Իմ քայլի» պատգամավորը՝ կոնֆերանսի ժամանակ

News.am-ը գրում է․ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը:

Կոնֆերանսին, որին մասնակցել են նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչներ, Բեղլոյանը մասնավորապես ասել է.«Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ումն է այս հողը, որովհետեւ, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին եւ գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, եւ դա մեզ բերել է պատերազմի»,-ասել է նա:

Խոսելով «ռեւանշիստական», Հայաստանում հնչող ազգայնական հայտարարությունների մասին՝ Բեղլոյանն ասել է, որ «Հայաստանը դեմոկրատական երկիր է,որտեղ կան տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ ազգայնական, տարբեր շահեր հետապնդող խմբեր կարող են հայտարարել այն, ինչ ուզում են»:

ռուս խաղաղապահներ

Ռուս խաղաղապահների մասով Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասել է. «Կարեւոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այս տարածաշրջանում են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ, արդեն ավարտվել է, մենք չենք կարող փոխել այդ իրողությունը։

Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է փորձենք օգտագործել այդ ժամանակը, որպեսզի հավաստիանանք, որ հայերը եւ ադրբեջանցիները, եթե նրանք ցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կսովորեն ապրել խաղաղության մեջ, ապահովվեն անվտանգ կյանքի պայմաններ  եւ ձեւավորվի վստահություն միմյանց նկատմամբ։

Կախված այդ ջանքերի հաջողությունից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր տարածաշրջանում եւս 5 տարով, կամ կունենանք խաղաղ եւ կայուն տարածաշրջան գալիք տարիների համար»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել