Մամուլ

Կարեն Կարապետյանը 5 ժամ է, ինչ Սերժ Սարգսյանի տանն է․ «Ժողովուրդ»

ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այս պահին գտնվում է պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի առանձնատանը: Նա այնտեղ է արդեն մոտ հինգ ժամ: Թե ինչ հարցեր են քննարկվում, բնականաբար հայտնի չէ, սակայն պարզ է, որ նրանք ծրագրեր են մշակում, թե ինչպես անել, որպեսզի իրենց իշխանությունը չտապալվի:

Մեր տեղեկություններով, իրենց համար ամենագլխավոր խնդիրն այժմ հանդիսանում է Կարեն Կարապետյանի քաղաքացիության հարցը, որը պարտադիր է վարչապետի թեկնածու լինելու համար: Այժմ իրավաբանները գլուխ են կոտրում, թե ինչպես լուծում գտնեն:

Կիսվել