Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցնելու վերաբերյալ, որով պայմանավորված՝ խնդրել է նաև դադարեցված համարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը: