Կարեն Կարապետյանը կլքի նաև ՀՀԿ-ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում հնարավոր է լքի նաև ՀՀԿ-ն։ Օրերս նա ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, որի մասին հայտնել է ՀՀԿ ԳՄ հինգշաբթի կայացած նիստի ընթացքում։ Այդ օրը նիստը մոտ 2-3 ժամ է տևել, որից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույց չի կայացել։ Նիստի ժամանակ թերևս քննարկել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջն ստեղծված իրավիճակը։
Նշենք, որ Կարապետյանը կուսակցությանն անդամագրվելու դիմում էր ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ վարչապետ նշանակվելուց երկու ամիս հետո»։
Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: