ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Կարեն Ավանեսյանը կրակ բացում ադրբեջանցի ոստիկանների վրա
Նշենք, որ ձերբակալման պահին Ավանեսյանը երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ բացել ինքնաձիգից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն, Ստեփանակերտի հայազգի բնակիչ Կարեն Ավանեսյանը (ծնված 1967 թ.) դուրս է եկել տնից և շարժվել դեպի քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածք։
Հաղորդվում է, որ ձերբակալման ընթացքում Կարեն Ավանեսյանը զինված դիմադրություն է ցուցաբերել՝ նետելով երեք ձեռքի նռնակ և կրակ բացելով ինքնաձիգից։
Իշխանությունների տվյալներով, պատասխան կրակահերթի արդյունքում Ավանեսյանը վիրավորվել և ձերբակալվել է։
Նշվում է, որ գործողության ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան։