Կարապետյանը 7,5 տոկոս տնտեսական աճ էր գրանցում, իսկ Նիկոլը էդ 7,5 ն էլ է մսխում. Անահիտ Մուտաֆյան
Կարապետյանը 7,5 տոկոս տնտեսական աճ էր գրանցում, իսկ Նիկոլը էդ 7,5 ն էլ է մսխում. – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը։
«Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը։ Երբ Կարապետյանը նշանակվեց վարչապետ առաջինը ինչ՞ արեց մի անգամից գցեց ժողովրդի տրամադրությունը ասելով, որ կախարդական փայտիկ չունի, իսկ ինչ՞ արեց Փաշինյանը բարձր պահելով ժողովրդի տրամադրությունը հայտարարեց իր գաղտնի զենքի՝ կախարդական փայտիկի մասին։
Կարապետյանը շատ անհետաքրքիր մարդ էր նա մարզեր էր այցելում խորհրդակցություններ անում, մարզպետների ու բաժնի պետերի վրա մատ թափ տալիս, պահանջում աշխատել, իսկ ժողովրդի վարչապետը մարզեր այցելելիս ոչ մեկի նեղություն չի տալիս, ոչ մեկից ոչինչ չի պահանջում ուտում, խմում հետ է գալիս, Կարապետյանը ներդրումների ու ներդրողների մասին չէր խոսում ուղղակի ներդրումային աճ էր գրանցում, իսկ Նիկոլը անկեղծ է իր ժողովրդի հետ նա ամբողջ օրը խոսում է ներդրումների մասին, իսկ ներդրողները չկան ու չկան։
Կարապետյանը 7,5 տոկոս տնտեսական աճ էր գրանցում, բայց ժողովրդին ասում էր, որ դուք ձեզ վրա դա կզգաք մեկ տարի անց, իսկ Նիկոլը էդ 7,5 ն էլ է մսխում, բայց ժողովրդին խոստանում աշխատավարձի բարձրացում։
Հիմա ինչ՞ է պետք մեր ժողովրդին զանգ կախող թե ճառ ասող…»։