Կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի. Անահիտ Ավանեսյան
Կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի. Անահիտ Ավանեսյան
Կարանտինի որոշման մասին նախագիծն արդեն շրջանառվել է, կառավարությունում է, եւ նախատեսվում է, որ այսօր կարանտինի երկարացման որոշումը կկայացվի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, կարանտինը Հայաստանում միանշանակ պետք է երկարացվի, որովհետեւ կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս հարկ եղած դեպքում կիրառել սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ:
Ավանեսյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման պահանջն այս պահին սահմանվում է հենց կարանտինի մասին որոշմամբ:
Տեսանյութը ստորև